Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am

Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնում է կանցերոգենների ցանկը. նյութեր, որոնք առաջացնում են բջիջների մուտացիա և քաղցկեղի զարգացում: Այդ ցուցակը մշտապես աճում է, ահա նրա մի քանի կետերը:

Ծխախոտում պարունակվող քիմիական նյութեր:

Ըստ ԱՀԿ տվյալների ծխելը հանդիսանում է քաղցկեղի զարգացման ամենգլխավոր ռիսկի գործոնը, որին բաժին է հասնում քաղցկեղից մահացության բոլոր դեպքերի մոտ 22%-ը:

Նիտրատներ և նիտրիտներ

Բարձրացնում են մարսողական համակարգի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ

Առաջանում են նավթամթերքների, կենցաղային աղբի ոչ լրիվ այրման հետևանքով, որոշները սննդի տապակման, բուսական յուղի եռացման հետևանքով: Ասոցացվում են մարսողական համակարգի քաղցկեղի հետ:

Ասբեստ

Ասբեստի փոշու ներշնչումը բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, սննդի շփումը ասբեստի հետ բերում է ստամոքսի քաղցկեղի և մեզոթելոմայի առաջացման:

Կադմիում

Շփումն ասոցացվում է թոքերի քաղցկեղի հետ:

Քարածխային փոշի, մուր և ձյութ

Մաշկի հետ շփման դեպքում՝ մաշկի քաղցկեղ, ներշնչման դեպքում թոքերի քաղցկեղ, ասոցացվոմ է նաև միզատար ուղիների և մարսողական ուղու քաղցկեղի հետ:

Կոքսոքիմիական արտադրության թափոններ

Կոքսացող ածխի արտադրության ժամանակ անջատվող գազերը և կոքսային վառարանների ճառագայթումը բարձրացնում է թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Էթիլենի օքսիդ

Շփումը մեծացնում է լեյկոզների ռիսկը

Նիկելի միացություններ

Մեծացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը:

Վարակիչ հիվանդություններ

ԱՀԿ-ն կանցերոգեն  վարակների թվին է դասում Helicobacter pylori, մարդու պապիլոմայի վիրուսը, հեպատիտ  B  վիրուսը, հեպատիտ  C վիրուսը և Էպշտեյն-Բարի վիրուսը: 2012 թվականին վերջիններս համարվել են քաղցկեղի դեպքերի մոտ  15%-ի պատճառը:

Ճարպակալում և ավելորդ քաշ

ԱՀԿ-ն համարում է, որ ավելորդ քաշը և ճարպակալումը կապված են քաղցկեղի շատ տեսակների հետ, ինչպիսիք են կերակրափողի, հաստ և ուղիղ աղու, կրծքագեղձի, արգանդի լորձաթաղանթի և երիկամների քաղցկեղը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ